Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. հավատո՞ւմ եք այն պաշտոնաթողներին, ովքեր այսօր հայտարարում են, որ «այլևս չի կարելի հանդուրժել...»

20:10, երեքշաբթի, 14 փետրվարի, 2017 թ.
Հարցում. հավատո՞ւմ եք այն պաշտոնաթողներին, ովքեր այսօր հայտարարում են, որ «այլևս չի կարելի հանդուրժել...»
    
Երկար տարիներ միևնույն պաշտոնում լինելուց հետո այն լքող անձինք սկսում են հայտարարել, որ «այլևս չի կարելի հանդուրժել անարդարությունն, անօրինականությունը, կոռուպցիան և այլն»: Տպավորություն է` պաշտոնավարման ընթացքում կարելի էր, դրանից հետո` ոչ: Այս առումով շատերն առանձնացնում են հենց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Լրագրողների հետ երեկվա զրույցում նա նաև հայտարարել էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Դժվար է հիշել մի դեպք, երբ իշխանության եղած ժամանակ նա ասած լիներ, որ կան քաղբանտարկյալներ: Իսկ մարտի 1-ի դեպքերի մասին էլ երեկ ասել էր, որ հետամուտ է լինելու դրա բացահայտմանը:
     Հավատո՞ւմ եք այն պաշտոնաթողներին, ովքեր այսօր հայտարարում են, որ «այլևս չի կարելի հանդուրժել...»:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
8282 | 8
Facebook