Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խորամանկ միջոց` անգամ ամենակեղտոտ ջեռոցին նորի տեսք տալու համար

01:10, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
Խորամանկ միջոց` անգամ ամենակեղտոտ ջեռոցին նորի տեսք տալու համար

Ջեռոցը մաքրելը տնային տնտեսուհիների ամենաչսիրած գործերից է: Սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն այդ բարդ ու տհաճ գործը հեշտորեն գլուխ բերել:

Ջեռոցի ապակու արագ մաքրում
     Անհրաժեշտ է խմորի քառորդ բաժակ փխրեցուցիչ, 250 մլ ամոնիակ (նաշատիրի սպիրտ), 1 լ տաք ջուր, 2 ջերմակայուն ամաններ:

Փխրեցուցիչին ավելացրեք ջուր, խառնեք մինչև թթվասերի խտության զանգված ստանալը: Թողեք կես ժամ, ապա սպունգն այդ նյութի մեջ թաթախելով` շփեք ապակին: Ապակին կզարմացնի իր մաքրությամբ:
     Ջեռոցի ներքին հարթությունների մաքրում
     Տաքացրեք ջեռոցը 150 աստիճան ու անջատեք: Ջերմակայուն անոթներից մեկի մեջ լցրեք եռացող ջուր, մյուսում` մեկ բաժակ ամոնիակ, ջուրը դրեք ներքևում, ամոնիակը` վերևում: Փակեք ջեռոցն ու թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան խոհանոց մտնելով` նախ և առաջ օդափոխեք այն չթունավորվելու համար, ապա ամոնիակի մեջ մի փոքր լվացող հեղուկ լցրեք ու կոշտ սպունգով թեթևակի շփեք ջեռոցի ներսը: Այն պարզապես կփայլի մաքրությամբ:

13444 | 0
Facebook