Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի

17:20, երկուշաբթի, 13 փետրվարի, 2017 թ.
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ծանր պայմաններին, անավարտ վերանորոգմանն ու կիսաքանդ պատերին, ճռճռացող աստիճաններին և 80-ականների լուսային ու ձայնային սարքավորումներին անդրադարձել էինք դեռևս 2015-ին: Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը նշել էր, որ թատրոնը հիմնովին վերանորոգման կարիք ունի, այն չունի ոʹչ լուսային, ոʹչ ձայնային էֆեկտներ:
     Ինչպես այսօր` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրենը, պետությունը վերջապես ֆինանսավորել է և վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են:

Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի

     «Աշխատանքներն սկսվել են նոյեմբերի 1-ին, իսկ երբ կավարտվի` Աստված գիտի: Թատրոնը պիտի հիմնանորոգվի, հիմնականում դահլիճը, տանիքը և բեմը, իսկ մնացած հատվածները` կոսմետիկ կհարդարվեն»,- ասաց Գեղանուշ Սայադյանը:
     Նրա փոխանցմամբ` ծրագրով 80 միլիոն դրամ է տրամադրվել շենքի վերանորոգման համար: «Մի հատված կա, որտեղ աստիճանները ճռճռում են, այդ հատվածը չեն նախատեսել վերանորոգել, բայց կարծում եմ` կդիմենք վարչապետին այդ հարցով, կխնդրենք այդ հարցն էլ լուծել»:
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի

     «Մենք շատ ենք շտապում, ուզում ենք վերանորոգումն արագ վերջացնեն, որովհետև նոյեմբերից դահլիճ չունենք, չենք կարողանում ներկայացում խաղալ: Թեև խոստացել են մինչև մեր տոնը` Թատրոնի միջազգային օրը պատրաստ կլինի, բայց ես հույս չունեմ, քանի որ հսկայական աշխատանք կա անելու»,- նշեց մեր զրուցակիցը:
     Նրա խոսքով` կլուծվի նաև թատրոնի լուսային ու ձայնային սարքավորումների հարցը, որը շատ կարևոր է:
     «Այս ընթացքում աշխատանքները ոչ մի օր չենք դադարեցրել, հիմա միանգամից 3 ներկայացման փորձ ենք անում, ժամանակավորապես աղջիկների գրիմանոցում ենք աշխատում: Իսկ երբ վերանորոգված թատրոնը պատրաստ լինի, մեծ բացում ենք նախատեսում անել Բակունցի «Մթնաձոր» բեմադրությամբ»,- ամփոփեց թատրոնի տնօրենը:
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի
Արտաշատի կիսավեր թատրոնի շենքը վերջապես կվերանորոգվի

2670 | 0
Facebook