Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մակարոնը չի նպաստում ավելորդ կիլոգրամների առաջացմանը

23:20, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
Մակարոնը չի նպաստում ավելորդ կիլոգրամների առաջացմանը
     Ամերիկացի գիտնականների վերլուծությունների համաձայն, շնորհիվ մակարոնեղենի օգտագործման, օրգանիզմն ավելի շատ վիտամիններ և հանքանյութեր է ստանում` երկաթ, մագնեզիում և այլն, գրում է Rambler-ը: Մասնագետները կոտրում են այն կարծրատիպը, ըստ որի` մակարոնեղենը վնասակար է կազմվածքի համար: Նրանք օրինակ են բերում մակարոնի հայրենիք Իտալիայի բնակիչներին, որոնք բարեկազմ ու ձգված մարմին ունեն: Նրանք հիմնավորում են, որ մարդիկ կարող են մարմնի զանգվածի ցածր ինդեքս ունենալ՝ չնայած մշտապես մակարոնեղեն օգտագործելուն: Գլիկեմիկ ցածր ցուցիչով ածխաջրերի (վարսակ, ցորեն, մակարոնեղեն) մի գրամը 4 կալորիա է պարունակում՝ նույնքան, որքան պրոտեինը: Այլ կերպ ասած, այն չի վնասում նիհարել ցանկացողներին. հավասարակշռված սննդակարգը և շատ շաքար ու վնասակար սնունդ օգտագործելու սովորույթը վերացնելը սլացիկ կազմվածք կապահովի նույնիսկ այն մարդկանց, ովքեր սիրում են մակարոնը:
7512 | 0
Facebook