Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սեռական կարողությունները խթանող և խաթարող սննդամթերքները

02:10, շաբաթ, 11 փետրվարի, 2017 թ.
Սեռական կարողությունները խթանող և խաթարող սննդամթերքները

Հարաբերությունների սկզբում զույգերին ոչ մի խթանիչ պետք չէ սեռական ցանկությունը բարձրացնելու համար, հարկավոր է միայն առանձնություն: Սակայն համատեղ անցկացրած տարիների ընթացքում լիբիդոյի մակարդակը նվազում է: Մասնագետները ներկայացնում են սննդամթերքների ցանկ, որոնք բարձրացնում, կամ էլ հակառակը, նվազեցնում են սեռական ցանկությունը:

Ելակ

Հիանալի հատապտուղ է լիբիդոն բարձրացնելու համար: Լավացնում է արյան շրջանառությունը, ինչը կարևոր է լիարժեք սեռական հարաբերությունների համար թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց պարագայում: Ելակի մեջ բարձր է նաև վիտամին C-ի պարունակությունն, ինչը ավելացնում է սպերմատոզոիդների քանակը:

Ալկոհոլ

Թեպետ մեկ շիշ գինին ու մոմերը ռոմանտիկ երեկույթի անբաժան մասն են, այնուամենայնիվ, ալկոհոլը վնասակար է սեքսի համար: Ալկոհոլի առկայությունն արյան մեջ նվազեցնում է սեռական ցանկությունը և մարմնի զգայունակությունն, իսկ երբեմն էլ մարդկանց դրդում է վտանգավոր սեքսի:

Ավոկադո

Այն հագեցած է վիտամին Е-ով, և բարելավում է արյան շրջանառությունն, օգտակար է սրտի աշխատանքի համար: Իսկ սրտային հիվանդություններով տառապողների մոտ էրեկցիայի խանգարումները կրկնակի հաճախ են նկատվում:

Բիֆշտեքս

Միսը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ և սպիտակուց, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ հագեցած ճարպեր և խոլեստերին, ինչը խցանում է անոթները: Իսկ սա էլ վատ է ազդում լիբիդոյի վրա: Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրել են, որ մսի հաճախակի կիրառումը մարդու օրգանիզմի հոտը դարձնում է ոչ այնքան հաճելի:

Կարտոֆիլ

Հագեցած է կալիումով, ինչը պայքարում է արյան բարձր ճնշման դեմ: Հիպերտոնիկներն առավել հաճախ են տառապում էրէկցիայի խանգարումներով, իսկ կարտոֆիլը բարձրացնում է սեռական ցանկությունը:

Յուղոտ սնունդ

Տապակած սնունդն ու ֆասթ-ֆուդը պարունակում են «վատ ճարպեր», որոնք խաթարում են արյան շրջանառությունը՝ նվազեցնելով սեռական ցանկությունը:

15248 | 3
Facebook