Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բեգլարյանականները ցուցակները ձեռքներին այցելում են տնետուն

17:30, ուրբաթ, 10 փետրվարի, 2017 թ.
Բեգլարյանականները ցուցակները ձեռքներին այցելում են տնետուն
     Թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք – Մարաշ վարչական շրջանները, պատրաստվում է առաջադրվել Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, ով արդեն գործի է անցել և դեռ քարոզարշավը չսկսած, իր մարդկանց ուղարկում է տնետուն: Ասում են` շենքերի լիազորները բնակիչների անձնագրի տվյալները ձեռքներին մտնում են քաղաքացիների բնակարաններ, փորձում ստորագրություն վերցնել և հորդորել քարոզել Հակոբ Բեգլարյանի օգտին:
     Լուրեր կան նաև, որ վերջինի օգտին քվեարկելու քարոզով է զբաղված կոմպոզիտոր, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը: Ասում են նաև, որ նա հորդորել է ծնողներին՝ իրենց կողմից 5-ական ձայն ապահովել Բեգլարյանի համար, դրա դիմաց խոստանալով 20 հազարական դրամ: Տնօրենը հերքել է իր անվան հետ կապված լուրերը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10501 | 2
Facebook