Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Որոշ ՀՀԿ-ականներ սկսել են իրենց դրամական միջոցները տեղափոխել օտարերկրյա բանկեր

11:05, ուրբաթ, 10 փետրվարի, 2017 թ.
Որոշ ՀՀԿ-ականներ սկսել են իրենց դրամական միջոցները տեղափոխել օտարերկրյա բանկեր
     Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է հանրապետականների՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու փաստը: Հանրության մեծամասնությունը չի հավատում այդ խմորումներին և կարծում է, որ դա ՀՀԿ-ի հերթական խաղն է՝ ժողովրդին զբաղեցնելու և կարևոր հարցերից շեղելու նպատակուվ: Այս տեղեկատվության ֆոնին վերջին օրերին նոր լուրեր են տարածվում առ այն, որ ՀՀԿ-ն վախից չլքող որոշ հեղինակություններ սկսել են գաղտնի կանխիկացնել, կամ տեղափոխել իրենց միջոցները ՀՀ բանկերից: Ասում են, որ վերջինները նույնպես առաջիկայում պատրաստվում են լքել կուսակցությունը և մտահոգված են, որ նման քայլից հետո կհետապնդվեն և որևէ պատրվակով կարող են արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների և ավանդների վրա: Ասում են նաև, որ այս գործընթացն սկսել է թափ հավաքել և անհանգստություն է առաջացրել նաև բանկային համակարգում, քանզի ՀՀԿ-ականները կանխիկացնում են երկարաժամկետ ներդրված ավանդները:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8346 | 1
Facebook