Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համագործակցությունն օգուտ կբերի ողջ աշխարհին». Ասադ

11:40, երեքշաբթի, 07 փետրվարի, 2017 թ.
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համագործակցությունն օգուտ կբերի ողջ աշխարհին». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համոզված է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հնարավոր համագործակցությունն օգուտ կբերի ողջ աշխարհին, ներառյալ` Սիրիային: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
     «Այն, ինչ մենք լսել ենք Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից հետո, որ առաջնահերթություն է համարվում պայքարն ահաբեկչության, մասնավորապես` ԴԱԻՇ-ի դեմ, այն է, ինչ մենք խնդրում ենք վերջին 6 տարիներին»,- ասել է Ասադը:
     Նա կարծում է, որ դրանում առաջընթաց կա, սակայն «պետք է սպասել, քանի որ դեռևս վաղ է ինչ-որ առաջընթացի սպասելը»:

11737 | 0
Facebook