Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

11:35, երեքշաբթի, 07 փետրվարի, 2017 թ.
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ին, «Ֆեյսբուք»-ի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաև Ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը:

2431 | 0
Facebook