Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանցիները քայքայված դիակի միջոցով Ալիևի փիառն են անում». Ոսկան Սարգսյան

16:15, կիրակի, 05 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանցիները քայքայված դիակի միջոցով Ալիևի փիառն են անում». Ոսկան Սարգսյան
     Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը Իջևանի և Ղազախի սահմանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Ադրբեջանին է հանձնել Չինարի գյուղի սահմանագոտում դեկտեմբերի 29-ին սպանված դիվերսանտ Չինգիզ Գուրբանովի դին: Ադրբեջանի քարոզչամեքենան դիվերսանտի դիակի հաշվին Իլհամ Ալիևի գովքն է անում: Այն Ալիևի, ով ազերի զինվորներին դիվերսիայի, այսինքն՝ մահվան է ուղարկում: Ադրբեջանական լրատվամիջոցները դիակի հանձնելու մասին լուրը վերնագրել են՝ «Ադրբեջանը վերադարձրեց Գուրբանովի մարմինը»: Ազերիների պրոպոգանդան «ձեռի հետ» հայտնելով, որ դիակի հանձնումը տեղի է ունեցել ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, դիակը հանձնելու գործում գովում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, նշում, որ Գուրբանովի մարմնի հանձնումը տեղի է ունեցել «Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ»:
4491 | 0
Facebook