Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենամեծ Ford փիքափը կարող է մինի հյուրանոցի վերածվել

21:05, կիրակի, 05 փետրվարի, 2017 թ.
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը կարող է մինի հյուրանոցի վերածվել

Տուն անիվների վրա. սա աշխարհում ամենահարմար տրանսպորտային միջոցներից մեկն է: Ցավոք, այդպիսի ավտոմեքենաները ոչ միշտ են փայլում իրենց հզորությամբ ու բարդ ճանապարհները հաղթահարելու հնարավորությամբ: Ford ընկերությունը, սակայն, կոտրել է բոլոր կարծրատիպերն` ստեղծելով աշխարհի ամենամեծ փիքափը, որը կարող հաղթահարել դժվարանցանելի ճանապարհները:

Իրականում Ford F-750 World Cruiser ավտոմեքենան ոչ թե տուն է անիվների վրա, այլ մի ողջ հյուրանոց: Այն ունի խոհանոց, լոգարան, զուգարան, մառան և հանգստի մեծ սենյակ: Մեքենայի սրահն այնքան ընդարձակ է, որ եթե այնտեղից հանվի ողջ կահույքն ու սարքավորումներն, ապա այնտեղ կարելի է մեկ մարդատար ավտոմեքենա տեղավորել: Իսկ մեքենայի տանիքին միաժամանակ 2 կվադրոցիկլ կտեղավորվի, նաև հեծանիվներ և մոտոցիկլներ:
     Ford F-750 World Cruiser-ի երկարությունը կազմում է 9.7 մետր, լայնությունը` 2.5 մետր, բարձրությունը` 3.6 մետր: Մեքենան ունի 7.2 լիտր աշխատանքային ծավալով դիզելային շարժիչ: Բոլոր սարքավորումներից, ուղևորներից բացի, մեքենան կարող է տեղափոխել ավելի քան 4 տոննա բեռ:

Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
Աշխարհի ամենամեծ Ford փիքափը
14310 | 0
Facebook