Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Իսլամիստականի» ու «իսլամականի» միջև տարբերություն կա». Մերկելի պատասխանն Էրդողանին

20:23, հինգշաբթի, 02 փետրվարի, 2017 թ.
««Իսլամիստականի» ու «իսլամականի» միջև տարբերություն կա». Մերկելի պատասխանն Էրդողանին

Այսօր Անկարայում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը:
     Անգելա Մերկելն իր խոսքում օգտագործել է «իսլամիստական ահաբեկչություն» եզրույթն, ինչը դուր չի եկել Էրդողանին։

Էրդողանը միջամտել է Մերկելին՝ ասելով. «Ես ուզում եմ մի պարզաբանում անել, քանի որ մեր ժողովուրդը տխրում է, երբ գործածվում է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը։ Ահաբեկչությունն ու իսլամը չեն կարող իրար հետ կապ ունենալ։ Խնդրում եմ՝ մի կիրառեք այդ արտահայտությունը»։

Մերկելը պատասխանել է Էրդողանին. «Կրոնական ազատությունն ինձ համար շատ կարևոր է ու ժողովորդավարության մի մասնիկն է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Գերմանիայում մահմեդականներն ազատորեն դավանեն իրենց կրոնը։ Բայց «իսլամիստականի» ու «իսլամականի» միջև տարբերություն կա»։

10666 | 0
Facebook