Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դասագրքերի որակի և բովանդակության հետ կապված խնդիրներ ունենք». վարչապետը` ԿԳ նախարարին

12:13, հինգշաբթի, 02 փետրվարի, 2017 թ.
«Դասագրքերի որակի և բովանդակության հետ կապված խնդիրներ ունենք». վարչապետը` ԿԳ նախարարին

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ասել է, որ ունենք դասագրքերի որակի և բովանդակության հետ կապված խնդիրներ, որոնց մասին խոսում են աշակերտների ծնողներն ու ուսուցիչները։ «Անհնար է ապահովել կրթական արդյունավետ համակարգ` առանց որակյալ կադրերի և կրթական ծրագրի: Ունենք ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ պրոցես, որին ուսուցիչները միայն ֆիզիկապես են ներկա լինում: Հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների ծրագիր»,- ասել է վարչապետը:

2609 | 1
Facebook