Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե զանգեր ստանանք, համապատասխան որոշում կընդունենք». ԿԳ նախարարությունը` ցրտերի պատճառով դասերը հետաձգելու մասին

11:15, հինգշաբթի, 02 փետրվարի, 2017 թ.
«Եթե զանգեր ստանանք, համապատասխան որոշում կընդունենք». ԿԳ նախարարությունը` ցրտերի պատճառով դասերը հետաձգելու մասին
     Հաշվի առնելով, որ առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է բավականին ցածր ջերմաստիճան, MAMUL.am լրատվականի թղթակիցը Կրթության և գիտության նախարարությունից հետաքրքրվեց` հնարավո՞ր է դպրոցներում հետաձգվեն դասերը: Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահի դրությամբ նման որոշում չկա, դասերը նորմալ ընթանում են: Եթե զանգեր ստանանք, հասկանանք, որ խնդիր կա, համապատասխան որոշում կընդունենք»,- եզրափակեց նա:
     Տեղեկացնենք, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 10-15 աստիճանով` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25…-30, Լոռիում՝ -22…-27, Տավուշում՝ -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում՝ -17….-20, Սյունիքի հովիտներում՝ -10…-15, Սյունիքի նախալեռներում՝ -18…-23, Արցախում՝ -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում՝ -20…-25, Երևանի բարձրադիր գոտում՝ -16…-18, ցածրադիր գոտում՝ -23…-25 աստիճանի:
     Հավելենք, որ Առողջապահության նախարարության սահմանած նորմերով, դասասենյակում պետք է ապահովված լինի 18-22 աստիճան տաքություն:
4328 | 0
Facebook