Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի վարչապետը հայտարարել է ԴԱԻՇ-ից Արևելյան Մոսուլի ազատագրման մասին

21:50, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Իրաքի վարչապետը հայտարարել է ԴԱԻՇ-ից Արևելյան Մոսուլի ազատագրման մասին

Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին պաշտոնապես հաստատել է, որ Մոսուլի արևելյան հատվածն ազատագրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:

Նշենք, նախօրեին՝ հունվարի 23-ին, Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրը տեղեկատվություն էր տարածել, թե Մոսուլի արևելյան հատվածն անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ավելի վաղ Պենտագոնը տեղեկացրել էր քաղաքի արևելյան շրջանների 80%-ի ազատագրման մասին:

Հավելեք, որ Մոսուլը ԴԱԻՇ գրոհայինների վերահսկողության տակ է երկու տարուց ավելի: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են հոկտեմբերի 17-ին:
    
     ՄԱԿ-ի գնահատականով` ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող արևմտյան հատվածում 750 000 խաղաղ բնակիչ է բնակվում

3904 | 0
Facebook