Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի հիշատակ Ժուլ Բյանկիի փողոց է անվանակոչվել

17:19, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Ի հիշատակ Ժուլ Բյանկիի փողոց է անվանակոչվել

Երեկ Նիցայում կայացել է քաղաքի փողոցներից մեկի վերանվանման արարողությունը։ Այսուհետ այն կկրի Ֆորմուլա 1-ի զոհված ավտոարշավորդ Ժուլ Բյանկիի անունը։ Արարողությանը, որը տեղի է ունեցել «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտի մոտակայքում՝ Պյեր Դե Կուբերտենի անվան փողոցի խաչմերուկում, ներկա է եղել քաղաքապետ Ֆիլիպ Պրադալը և ավտոարշավորդի հայրը՝ Ֆիլիպ Բյանկին։

«Ժուլը շատ էր սիրում ֆուտբոլը։ Շատ ուրախ ենք, որ ընտրվել է հենց այս փողոցը։ Ավելի լավ տեղ հնարավոր չէր պատկերացնել»,- նշել է Բյանկի-ավագը։

Ի հիշատակ Ժուլ Բյանկիի փողոց է անվանակոչվել
Ի հիշատակ Ժուլ Բյանկիի փողոց է անվանակոչվել
7866 | 0
Facebook