Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Հետաքրքիր է

«Տիտանիկ»-ի կործանման հիմնական պատճառն այսբերգը չի եղել. անգլիացի լրագրողի հետազոտությունը

TuePM+04E_+040JanE_հունվարի+0400RJanPM+04_0+0400218_2_81, TuePM+04E_հունվարի+0400RJanPM+04_0+0400218_81 թ.
«Տիտանիկ»-ի կործանման հիմնական պատճառն այսբերգը չի եղել. անգլիացի լրագրողի հետազոտությունը

Ավելի քան 1 դար է, ինչ Ատլանտյան օվկիանոսի ջրերում խորտակվել է Սաութհեմփթոնից Նյու Յորք մեկնող հսկայական «Տիտանիկ»-ը: Աղետի հետևանքով ավելի քան 1500 մարդ է զոհվել, ու չնայած նրան, որ այն ամենահետազոտված ողբերգություններից մեկն է, մասնագետներն ու գիտնականները շարունակում են նորանոր հետազոտություններ անել և նոր փաստեր բացահայտել: Արդեն 30 տարի է` բրիտանացի լրագրող Շենան Մելոնն ուսումնասիրում է «Տիտանիկ»-ի կործանման պատմությունը: Իր ուսումնասիրությունների արդյունքում նա սենսացիոն եզրահանգման է հասել. ըստ նրա` նավաբեկության հիմնական պատճառը վառելիքի պահեստում բռնկված հրդեհն է եղել, որը տևել է մոտ 2 շաբաթ:

Համաձայն պաշտոնական վարկածի` «Տիտանիկ»-ի խորտակման պատճառը հետևյալն է. նավը շատ մեծ արագությամբ առաջ է սլացել սառած ջրերով, և երբ նկատել են այսբերգը, բախումից խուսափելն արդեն անհնար է եղել: Նավը հպանցիկորեն բախվել է սառցե զանգվածին, բայց այնքան լուրջ վնասվածքներ է ստացել, որ հարվածից 3 ժամ անց ջրի տակ է անցել: Շենոն Մելոնը, սակայն, կարծում է, որ այսբերգը նավաբեկության պատճառներից մեկն է միայն:

«Տիտանիկ»
«Տիտանիկ»

«Տիտանիկ»-ի` Սաութհեմփթոն նավահանգիստը լքելուց մի քանի օր առաջ արված լուսանակարների մանրազնին հետազոտության արդյունքում լրագրողը նավի երեսպատման ներսի հատվածներում մրի հետքեր է հայտնաբերել, հենց այն հատվածում, որը հետագայում վնասվել է այսբերգին բախվելուց: Մասնագետները հաստատում են, որ վառելիքի պահեստում հրդեհը բռնկվել է մինչ նավարկությունը` Բելֆաստի նավահանգստում անցկացված արագության փորձարկումների ժամանակ:

«Տիտանիկ»
«Տիտանիկ»

Նավի սեփականատերերն իմացել են, որ «Տիտանիկ»-ի ներսում հրդեհ է բռնկված, բայց նրանք այնքան ագահ են գտնվել, որ չեն հետաձգել նավարկությունը: Ուղևորների ուշադրությունը շեղելու համար նավը նավահանգստում կանգնել է հակառակ ուղղությամբ: Նավարկությունն սկսվել է, բայց նավի ներսում 12 հոգուց կազմված խումբը ոչ մի կերպ չի կարողացել մարել հրդեհը: Նավի արտաքին մետաղական շերտի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացել է` հասնելով մինչև 1000 աստիճան Ցելսիուսի: Ըստ ոլորտի մասնագետների` նման ջերմաստիճանի դեպքում մետաղն ավելի քան 75%-ով կորցնում է իր ամրությունը` դառնալով դյուրաբեկ:

«Տիտանիկ»
«Տիտանիկ»

Ահա այդ պատճառով էլ այսբերգին բախվելուց հետո նավի քթային հատվածներում միանգամից 6 ճեղքվածք է գոյացել, որոնց ընդհանուր երկարությունը հասել է 90 մետրի: Այդպիսի լրջագույն վնասվածքներից հետո նավն այլևս չէր կարող մնալ ջրի երեսին:

«Տիտանիկ»
«Տիտանիկ»

«Տիտանիկ»-ի վախճանն, ըստ լրագրողի, 3 գործոնների` սառույցի, կրակի և հանցավոր անփութության մղձավանջային համընկնման հետևանք է:

14564 | 2
Facebook