Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մել Գիբսոնն 9-րդ անգամ հայր է դարձել

16:20, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Մել Գիբսոնն 9-րդ անգամ հայր է դարձել

Հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը 61 տարեկանում 9-րդ անգամ հայր է դարձել: Նրա սիրեցյալ, 26-ամյա Ռոզալինդա Ռոսը դերասանին որդի է պարգևել: Այս մասին հայտնում է People հանդեսը: Պարբերականի տվյալներով` երեխան ծնվել է հունվարի 20-ին, Լոս Անջելեսում: Նրան տվել են Լարս Ջերարդ Գիբսոն անունը:

Իր նախկին կնոջից` Ռոբին Մուրից, Մել Գիբսոնը 7 երեխա ունի` 6 տղա, 1 աղջիկ: Գիբսոնը ևս մի դուրստ ունի ռուս դաշնակահարուհի Օկսանա Գրիգորևայից, որից նա բաժանվել է 2010-ին:

18288 | 0
Facebook