Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ի՞նչ է ընկճախտը

20:05, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Ի՞նչ է ընկճախտը

Ընկճախտը` դեպրեսիան, հոգեական ֆոնին անհատականության խաթարումն է: Ընկճախտի հիմնական ախտանշաններից ու ցուցանիշներից մեկը վատ տրամադրությունն է: Հաճախ այդպիսի դեպքերում անհրաժեշտ է մասնագետների օգնությունը: Սակայն հանրության շրջանում բացակայում է այն կարծրատիպը, որ դեպրեսիոն ախտանշանների դեպքում կարելի է դիմել հոգեթերապևտի օգնությանը:

Անհրաժեշտ որոշում ու արդյունավետ բուժում կարող է ընտրել միայն մասնագետը: Բայց նախ եկեք ծանոթանանք ընկճախտի ախտանշանների հետ:

Դժվար է միանգամից որոշել` արդյոք մարդ ընկճախտային վիճակում է, սակայն գոյություն ունեն մի քանի նախանշաններ, որ օգնում են դա որոշել:

1. Հուզական հյուծվածություն

Հուզականության կտրուկ անկումը (կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստ, նոր զգացումների հանդեպ ձգտման բացակայություն, բոլոր գրգիռների նկատմամբ լիակատար անտարբերություն) հեշտությամբ է ընկալվում:

Կյանքի դրական պահերին ուրախության բացակայության ֆոնին սաստկանում է վախի ու մշտական անհանգստության զգացումը:

Մարդկանց մեծամասնությանը հատուկ ձանձրույթի ու տխրության զգացումները դառնում են քրոնիկ:

Գրգիռների հանդեպ համարժեք ընկալումը մարդուն շարունակ հանում է հունից: Մարդը կորցնում է հավատը ապագայի հանդեպ, դադարում է հետագայի ծրագրեր կազմել, ավելի ինքնաքննադատող է դառնում, սկսում է զսպել զգացմունքները` մինչև դրանց լիակատար արգելափակումը:

2. Վարքագծի փոփոխություն

Ճնշվում է կամքի ուժը, սովորական ցանկությունները 2-րդ պլան են մղվում, անընդհատ պառկելու և հայացքը մի կետի վրա հառելու անհրաժեշտություն է առաջանում:

Մարդ կորցնում է մտերիմների ու ծանոթների ուշադրությանը և կարեկցանքին արժանանալու ցանկությունը:

Ցանկացած շփումից ամբողջությամբ հրաժարվելու զգացումը համակցվում է մենակության վախի հետ:

Ընկճախտային վիճակի արտաքին նշաններն են` կորացած կեցվածքը, հատակին հառած աչքերը, թափթփվածությունը: Բացի այդ, շարժումների պասիվությունը և հանկարծակի փոփոխությունները խոսքում. հաճախ մարդը ձեռքերում որևէ իր է անընդհատ պտտեցնում կամ էլ հաճախակի հպվում է մազերին:

3. Ֆիզիոլոգիական փոփոխություններ

Ներքին տառապանքներն ազդում են նաև օրգանիզմին: Շուտ հոգնելն ու մշտական թուլությունն ընկճախտի առաջին նշաններն են: Այն ուղեկցվում է ախորժակի կորստով կամ, հակառակը, շատակերությամբ: Ներքին օրգաններում ցավեր են զգացվում և խաթարվում է ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը:

Եթե նկատում եք այս ախտանշաններից որևէ մեկը, դիմեք մասնագետի: Ընկճախտի դեմ արդյունավետ բուժում կարող է ընտրել միայն որակավորված հոգեթերապևետը: Իսկ եթե ցանականում եք ինքնուրույն պայքարել ընկճախտի դեմ, կարդացեք այդ մասին մեր հաջորդ հոդվածում:
    
     Հեղինակ՝ Արշալույս Մուշկամբարյան
     Հոգեբան, կոնֆլիկտաբան
     Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ

8403 | 1
Facebook