Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգության Հայաստանի հավաքականը մեկնել է Մյունխեն

15:55, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Հրաձգության Հայաստանի հավաքականը մեկնել է Մյունխեն

Հրաձգության Հայաստանի հավաքականն այսօր մեկնել է Գերմանիա` Մյունխենի միջազգային մրցաշարին մասնակցելու: Մրցաշարը 2 մեկնարկով է` մարզիկները կրկնելու են վարժությունները: Մեկնարկը տեղի կունենա հունվարի 26-ին` կկրակեն հրացան` տղամարդիկ, աղջիկներ ու տղաներ, ատրճանակ` կանայք ու տղաներ: Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց ձևի մեծահասակների պայքարում կմրցեն` Հրաչիկ Բաբայանը,Սուրեն Բերյանը և Քրիստիան Լաուերը, երիտասարդների պայքարում կմրցեն Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանն ու Վրեժ Թորոսյանը, նույն վարժության երիտասարդ աղջիկների 40 կրակոց վարժության պայքարում` Լիա Սահակյանը և Ալլա Պողոսյանը: Տղաների եռյակները կմրցեն նաև թիմային պայքարում, կլինի նաև աղջիկ-տղա խառը թիմային պայքար: Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց ձևի երիտասարդների պայքարում կմրցեն Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը, նույն վարժության մեծահասակ կանանց 40 կրակոց վարժության պայքարում` Էլմիրա Կարապետյանը: Թիմը մրցատեղի է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:

1941 | 0
Facebook