Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Օրական 1 գլուխ սոխը կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակներ

02:30, չորեքշաբթի, 25 հունվարի, 2017 թ.
Օրական 1 գլուխ սոխը կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակներ
     Սոխը պարունակում է մի շարք միացություններ, ինչն էլ սոխի սուր հոտի պատճառն է: Սակայն այդ միացությունները նաև դրական ազդեցություն են ունենում սոխի վրա՝ դարձնելով այն անհրաժեշտություն առողջ օրգանիզմ ունենալու համար: Ստորև ներկայացնում ենք մարդու օրգանիզմի համար այդ օգտակար հատկություններից 5 ամենակարևորները:
    
     1. Սիրտանոթային համակարգի բարելավում: Ապացուցաված է, որ սոխի բաղադրության մեջ առկա ծծմբային միացությունները կանխում են արյան մեջ առկա թրոմբոցիտների՝ միմյանց կպչելը: Այդ ծծմբային միացությունները նպաստում են նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը և բարելավում են բջջային մեմբրանի գործառույթը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ սոխ օգտագործող մարդու մոտ զգալիորեն նվազում է սրտի կաթվածի հավանականությունը:
     2. Դրական ազդեցություն ոսկրային համակարգի և հյուսվածքների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ սոխը օգնում է ոսկրային հյուսվածքների խտության ապահովմանը: Բացի այդ, սոխի բաղադրության մեջ առկա ծծմբաթթուն խթանում է օրգանիզմում բազմաթիվ հյուսվածքների առաջացմանը:
     3. Հակաբորբոքային հատկություն: Սոխը բարելավում է նաև մակրոֆագների՝ խոշոր բջջակների գործունեությունը, որոնք մեծ դեր են խաղում իմունային համակարգի զարգացման մեջ: Իսկ սոխի մեջ առկա հակաօքսիդանտները օգնում են կանխարգելել ճարպաթթուների օքսիդացումը մարդու օրգանիզմում:
     4. Քաղցկեղի առաջացման կանխարգելում: Սոխը համարվում է մի քանի տեսակի քաղցկեղի կանխարգելման միջոց, նույնիսկ երբ այն օգտագործվում է բավական համեստ քանակությամբ: Սոխը հատկապես համարվում է հաստ աղիքի, կոկորդի և ձվարանների քաղցկեղի առաջացման կանխարգելիչ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում քաղցկեղի վերոհիշյալ տիպերից զերծ մնալու համար օգտագործել օրական մեկ գլուխ սոխ:
     5. Բակտերիալ հիվանդությունների առաջացման կանխում: Սոխը բարելավում է արյան մեջ շաքարի քանակությունը և օգնում է խուսափել բակտերիալ հիվանդություններից, և այդ ամենը՝ շնորհիվ սոխի բաղադրության մեջ առկա կվերցետին հակաօքսիդանտի:
9878 | 0
Facebook