Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոլորակի տղամարդկանց մոտ կեսը կրում է քաղցկեղածին վարակ

01:05, չորեքշաբթի, 25 հունվարի, 2017 թ.
Մոլորակի տղամարդկանց մոտ կեսը կրում է քաղցկեղածին վարակ

AMA Oncology գիտական ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ, մեր մոլորակի արական սեռի 45%-ը վարակված է մարդու պապիլոմա վիրուսով (ՄՊՎ): Ընդ որում, տղամարդկանց մոտ այս վարակը հազվադեպ է արտահայտվում և կարող է ինքն իրեն անցնել: Սակայն վարակվածների 25%-ի մոտ հանդիպում է ՄՊՎ-ի այն տեսակը, որը սեռական օրգանների քաղցկեղ է առջացնում: Այնինչ աշխարհում այս վարակի դեմ պատվաստված է տղամարդկանց ընդամենը 10,7%-ը:

Հաշվի առնելով այն, որ ՄՊՎ-ն փոխանցվում է սեռական ճանապարհով, այն կրող տղամարդիկ կարող են վարակել նաև իրենց զուգընկերուհիներին` նրանց մոտ հարուցելով քաղցկեղի առաջացում: Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման 91%-ի պատճառը հենց ՄՊՎ-ն է: Տղամարդկանց պարագայում այն արական սեռական օրգանի քաղցկեղ է առաջացնում 63% , հետանցքի քաղցկեղ` 91%, կոկորդի քաղցկեղ` 72% դեպքերում:

29001 | 2
Facebook