Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է ստորագրել Աստանայի փաստաթղթերը

14:20, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է ստորագրել Աստանայի փաստաթղթերը

Սիրիայի ընդդիմության ներկայցուցիչներն, ովքեր մասնակցում են Աստանայում ընթացող բանակցություններին, չեն ստորագրի երաշխավոր երկրների ընդունած ամփոփիչ կոմյունիկեն:

Այս մասին այսօր հայտարարել է պատվիրակության անդամ Յահյա ալ-Արիդին, փոխանցում է ТАСС-ը: «Երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան և հնարավոր է` նաև Իրանը, պարզապես փաստաթուղթ կտարածեն»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, ալ-Արիդին ընդգծել է, որ ընդդիմությունն աշխատում է հրադադարի մասին համաձայնագրի վրա: «Մենք լրջությամբ ենք վերաբերվում հրադադարին և մեծ ուշադրություն ենք դարձնում ամենափոքր մանրամասների վրա»,- ասել է նա:

4370 | 0
Facebook