Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել

14:10, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել
     «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունը հերքում է լուրերը, ըստ որի` տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում բացառվել է հնարավոր համագործակցությունը:
     «Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:
     Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: «Համախմբման» վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են համագործակցություն, հարգանք և ցուցակ հասկացությունները»,- նշված է հայտարարության մեջ:
2337 | 1
Facebook