Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն կանի

13:00, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն կանի
     ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 25-ին հանդես է գալու հայտարարությամբ, այս մասին նա ասել է մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում: Վերջինը հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի ինքը պատրաստվում է լքել ՀՀԿ-ն:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եթե Հովիկ Աբրահամյանին չհաջողվի իր քաղաքական ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից հավաստիացում ստանալ, հնարավոր է տեղափոխվի խնամի Ծառուկյանի դաշինք: Նշենք, որ 2014 թվականի ապրիլի 13-ին Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ, 2016-ի սեպտեմբերին՝ ազատվել աշխատանքից:
3737 | 10
Facebook