Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախագահի պաշտոնը լքելուց մի քանի ժամ առաջ Օբաման 221 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինին

12:25, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Նախագահի պաշտոնը լքելուց մի քանի ժամ առաջ Օբաման 221 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին ժամերին 221 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինին: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը` հղում անելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաների:
     Աղբյուրների հաղորդմամբ` Օբամայի թիմը 221 միլիոն դոլարի փոխանցման մասին Կոնգրեսին հայտնել է Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը` հունվարի 20-ի առավոտյան: Իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին իմացել է Պետդեպարտամենտի շենքը լքելուց ժամեր առաջ:
     Նշվում է, որ Պաղեստինին տրամադրված գումարը նախատեսված է Հորդանան գետի արևմտյան ափերի շրջաններին ու Գազայի հատվածին հումանիտար օգնություն տրամադրելու համար:
     Բացի այդ, մինչ Սպիտակ տունը լքելն Օբամայի վարչակազմը հայտնել է կլիմայի փոփոխման ծրագրին 6 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրելու մասին, ևս 1.25 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն էլ տրամադրվել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպություններին:
     Հաղորդվում է նաև, որ Օբաման հասցրել է 1.05 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել նաև Պակիստանում և Աֆղանստանում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչությանը:
     Associated Press-ը նշում է, որ Օբամայի գործողությունները կարող են հարուցել Թրամփի վարչակազմի զայրութը: Մինչ իր երդմնակալությունը Թրամփը խոստացել էր Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, իսկ փետրվարին հանդիպել երկրի վարչապետի հետ:

9099 | 1
Facebook