Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱԻՄ անդամը համագործակցության պաշտոնական առաջարկ է արել քաղաքական ուժերին

12:10, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
ԱԻՄ անդամը համագործակցության պաշտոնական առաջարկ է արել քաղաքական ուժերին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համագործակցության մեջ իրեն ընդգրկելու առաջարկով դիմել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին.
     «ԱԻՄ-ը ի դէմս ԱԻՄ ՆԽ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ այսօր պաշտօնապէս է դիմել համագործակցութեան մէջ իրեն ընդգրկելու առաջարկով։
     Ներկայացնում եմ պաշտօնական գրութիւնը. ........
     24 յունուարի 2017թ., Երեւան
     «Համախմբում» կուսակցութեան նախագահ Վարդան Օսկանեանին, «Երրորդ հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Վիկտոր Դալլաքեանին, Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանին, Նշեալ կուսակցութիւնների համագործակցութիւնն համակարգով Սեյրան Օհանեանին


     Մեծարգոյ տիարք
     Ի կատարումն ԱԻՄ ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի 2017 թ.-ի յունուարի 22-ի որոշման, այդ Խորհրդի անունց ողջունելով ձեր նախաձեռնութիւնը եւ ընդառաջելով հրապարակաւ արուած հրաւէրին, յիշեցնելով որ ԱԻՄ-ը բազմիցս ազդարարել է, որ Հայաստանում ընտրութիւններ չեն եղել եւ չեն լինելու եթէ համաժողովրդավարական համախմբում չկայանայ եւ դրանից ելնելով ԱԻՄ-ը ընտրութիւններին գնալու է միայն դաշինքով, իրազեկելով, որ նախընտրելի է համարում այնպիսի դաշինքը, որի առաջնահերթ նպատակը լինի ժողովրդավարութեան կայացումը, արձանագրելով որ մեր այս սկզբունքային դիրքորոշումը չի հակասում յունուարի 17-ին ընդունած ձեր համաձայնագրի սկզբունքներին, առանձնակի դրական վերաբերմունք արտայայտելով համաձայնագրով ընդունուած ԱՌԱՆՁԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼՈՒ դիրքորոշման նկատմամբ, մենք դիմում ենք ձեզ առաջարկելով քննարկել ձեր համագործակցութեանը ԱԻՄ-ի միանալու հարցը։
     Խորին հարգանքներով՝
     ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ»:

2582 | 2
Facebook