Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ Աստված». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

13:20, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
«Այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ Աստված». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

«Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրուղի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»,- ասել է Սևակը։
     Այսօր հայ մեծ բանաստեղծի` Պարույր Սևակի ծննդյան օրն է: «Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- Սևակի մասին ասել է Մարտիրոս Սարյանը:
     Պարույր Սևակը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում: Նա դեռ փոքրուց, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչն անբաժան էին նրանից։ Բանաստեղծը չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։
     Նրա հայտնի բանաստեղծություններից են «Մոր ձեռքերը», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», «Անկեղծ ասած», «Ապրել», «Գժվում եմ», «Ծերանում ենք», «Վարք մեծաց», «Միանգամից» և այլն:

4500 | 3
Facebook