Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննվելու է Պավել Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու հարցը

10:55, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Քննվելու է Պավել Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու հարցը
     Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր
     քննվելու է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու հարցը:
     Վերջինի պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատի վերաբերյալ ֆեյբուքյան էջում գրել է, որ դատարանի ցանկացած որոշում անվավեր է, քանի որ այն քննվում է ՀՀ քր.դատ.օր. 139 և 174 հոդվածների խախտմամբ: Նշենք, որ սեպտմբերի 22-ին երկու ամսով երկարացվել էր կալանավորման ժամկետը:
     Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Ըստ մեղադրանքի, նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:
1985 | 0
Facebook