Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

09:55, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն

1893 | 0
Facebook