Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շավարշ Քոչարյանն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը

23:17, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Շավարշ Քոչարյանն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ արտգործնախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանի արձագանքն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԼՂ վերաբերյալ այսօրվա հայտարարությանը:
    
     - Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այսօրվա զավեշտալի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
    

     - Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար:
     Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
     Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ:

6892 | 0
Facebook