Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը

23:05, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը
     Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Nissan մակնիշի 89 DD 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
     Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
     Մանրամասները` սկզբնաղբյուրում:
8432 | 0
Facebook