Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևն ասել է՝ երբեք, կարծես թե ինքը հավերժ ապրելու է կամ իշխելու, կամ՝ ինքն է որոշողը». Ոսկան Սարգսյան

22:35, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Ալիևն ասել է՝ երբեք, կարծես թե ինքը հավերժ ապրելու է կամ իշխելու, կամ՝ ինքն է որոշողը». Ոսկան Սարգսյան
     Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երբեք Լեռնային Ղարաբաղին անկախություն չի տրվի: Անկախությունը երբեք նվեր չի տրվում, այն նվաճվում է: Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը փաստացի ավելի քան 25 տարի Ադրբեջանից անկախ է: Այն, որ Ղարաբաղի անկախությունը ՀՀ-ի և այլ պետությունների կողմից պաշտոնապես չի ճանաչվել, մեր իշխանությունների վախկոտ քաղաքականության հետևանքն է: Իլհամ Ալիևն ասել է՝ երբեք, կարծես թե ինքը հավերժ ապրելու է կամ իշխելու է, կամ՝ ինքն է որոշողը: Իսկ Արցախի հարցը լուծվում է Հայաստանում, կունենանք ժողովրդավար, իրավական, մենաշնորհներից զուրկ, տնտեսապես զարգացած Հայաստան, Արցախը կլինի ազատ և անկախ: Այլապես ոչ միայն Արցախը, նաև Հայաստանը կարող ենք կորցնել:
4161 | 1
Facebook