Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոմա»-ն կրկնել է 1930 թվականի ռեկորդը

20:10, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Ռոմա»-ն կրկնել է 1930 թվականի ռեկորդը

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Կալյարի»-ի դեմ տոնած նվազագույն հաշվով հաղթանակից հետո «Ռոմա»-ն կրկնել է իր իսկ ռեկորդը՝ սեփական հարկի տակ տոնած անընդմեջ հաղթանակների թվով։ Սա թիմի 13-րդ տնային հաղթանակն էր։ Այսպիսով «Ռոմա»-ն կրկնել է իր իսկ 1930 թվականի ռեկորդը։ Նոր ռեկորդ սահմանելու համար հռոմեացիները պետք է ևս մեկ հաղթանակ տոնեն։ Տնային առաջիկա խաղը կայանալու է փետրվարի 7-ին՝ «Ֆիորենտինա»-ի դեմ։

3744 | 0
Facebook