Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն աշխատանքից ազատել է «Օլդ Թրաֆորդ»-ի գնդակ մատակարարող տղաներին

17:55, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Մոուրինյոն աշխատանքից ազատել է «Օլդ Թրաֆորդ»-ի գնդակ մատակարարող տղաներին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինել է «Օլդ Թրաֆորդ»-ի գնդակ մատակարարող տղաներին ակումբի ակադեմիայի սաներով։ Նա դժգոհ է մնացել նրանց աշխատանքից՝ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում (1:1)։ Այդ աշխատանքի համար երեխաներին տրամադրել է «Մանչեսթր Յունայթեդ» հիմնադրամը։ Մոուրինյոն համարում է, որ նրանք չափազանց դանդաղ են վերադարձրել գնդակն, ինչն ազդել է խաղի ընթացքի վրա։ Այսուհետ ակումբի տնային խաղերին գնդակ մատակարարող տղաները կլինեն ակադեմիայի սաները։ Մոուրինյոյի կարծիքով՝ նրանք հասկանում են ֆուտբոլի բնույթը և չեն խանգարի գրոհների զարգացմանը։

5113 | 0
Facebook