Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Սասնա ծռերին» թույլ չտալով հանդիպել հարազատների հետ` փորձում են վրեժխնդիր լինել». Ալեք Ենիգոմշյան

19:25, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
««Սասնա ծռերին» թույլ չտալով հանդիպել հարազատների հետ` փորձում են վրեժխնդիր լինել». Ալեք Ենիգոմշյան

««Սասնա ծռերի» անդամների հետ շփումը բացառապես փաստաբանների միջոցով է տեղի ունենում: Նրանց արգելված է նույնիսկ հարազատների, երեխաների, կանանց, ընտանիքի մյուս անդամների հետ հանդիպումները` չնայած, որ նրանցից շատերի դեպքում, երբ արդեն նախաքննությունն ավարտված է, այդ արգելանքը վաղուց պետք է հանված լիներ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
     Նրա խոսքով` մինչև նախաքննության ավարտն իրավապահները պատճառաբանում էին, թե կարող են այդ հանդիպումներն ազդել նախաքննության վրա, սակայն հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, ինչո՞ւմն է խնդիրն, անհասկանալի է: «Ոչ մի տրամաբանական պատճառ չկա չթույլատրելու… Մինչև այդ, նրանք մտածում էին, որ կարող են մեկը մյուսին տեղեկություն փոխանցել, իսկ հիմա ( արդեն նոյեմբեր ամսի վերջից-Ա. Ե.) պաշտոնապես հայտարարված է, որ նախաքաննությունն ավարտված է, հետևաբար, այդ ձևական պատճառաբանությունը` հանդիպումներ թույլ չտալու համար, տեղին չէ, բայց պատկան մարմինները շարունակում են այդ արգելել»,- նշեց Ենիգոմշյանը` կարծիք հայտնելով, որ դա այլ բան չէ, քան վրեժխնդիր լինել այդ տղաներից և նրանց հարազատներից:
     Հարցին, թե արդյոք այդ մթնոլորտում ավելի չի՞ խորանում տղաների հիասթափությունը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ բացարձակ այդպես չէ. «Հավաստիացնում եմ, որ այդպես չէ, բոլորի մոտ էլ բարձր տարամադրություն է և հիասթափություն չկա»:

5322 | 2
Facebook