Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ

18:25, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
     Ձմեռային հերթական զորակոչի օրը՝ հունվարի 23-ին, Բերձորի Քաշաթաղի զինկոմիսարիատից ծառայության է մեկնել Աղավնոյի բնակչուհի Գոհար Ստեփանյանի 4-րդ որդին` Նվերը:
     Գոհար Ստեփանյանի ավագ որդիներից Հարությունը պայմանագրային ծառայող է, իսկ Ռոբերտն ու Շիրակը միասին են բանակ զորակոչվել և այժմ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ` Արցախի պաշտպանական շրջաններից մեկի մարտական հենակետերում: Գոհարը 6 զավակների մայր է, 2 դուստրերն ամուսնացել են:
     Ավագը՝ Աննան, բնակվում է Աղավնոյում, ունի 6 արու զավակ: Գագիկ և Գոհար Ստեփանյանների ընտանիքն Աղավնո է եկել Ջերմուկից` 1994 թվականին: Կրտսեր որդիները՝ Ռոբերտն ու Նվերը ծնվել են Աղավնոյում, ավարտել գյուղի միջնակարգ դպրոցը և այժմ հայրենիքի պահապան զինվոր են: Նվերը չի ցանկացել օգտվել իրավունքից ու ծառայել ավագ եղբայրների հետ: «Եղբայրներս մեր հայրենիքի սահմանի մի հատվածն են պաշտպանում, իսկ ես ցանկանում եմ այլ հատվածում զորավիգ լինել նրանց»,- նշել է նա:
     Տիկին Գոհարը բոլոր զինվորներին ու զորակոչիկներին իր մայրական օրհնանք է տվել և մաղթել, որ խաղաղ երկնքի տակ ծառայեն իր ու բոլոր հայ մայրերի զավակները:
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
Աղավնոյի բնակչուհին 4-րդ որդուն ճանապարհեց բանակ
3642 | 0
Facebook