Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Միհրան Պողոսյանը խնդիրների առաջ է կանգնեցրել Տարոն Մարգարյանին

17:30, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Միհրան Պողոսյանը խնդիրների առաջ է կանգնեցրել Տարոն Մարգարյանին
     Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքները ներառող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) ու Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Ասում են` օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանը դեռ 2016-ի ամառվանից է սկսել թիմ հավաքել ընտրություններին նախապատրաստվելու համար: Ըստ լուրերի` Քանաքեռ-Զեյթունի թաղապետը ժամանակին Պողոսյանի միջնորդությամբ նշանակված Արտակ Հանիսյանն է ու անցած բոլոր ընտրություններում այս տարածքի ՀՀԿ պատասխանատուն հենց Քեթրինի Միհրանն է եղել: Վերջին շրջանում էլ լուրեր են տարածվել, որ մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ մշտապես աշխատել են Տարոն Մարգարյանի ու նրա աներորդու համար, այսօր անցել են Պողոսյանի ճամբար: Խոսակցությունների համաձայն, Պողոսյանի շուրջ համախմբված անձինք, հավանաբար, նախկինում վարձահատույց չլինելու պատճառով են ճամբարը փոխել: Ասում են նաև, որ Միհրան Պողոսյանի` այդ մարդկանց իր կողմը ներքաշելու ու հավաքներ անցկացնելու խնդրի վերաբերյալ Տարոն Մարգարյանն արդեն բողոքել է ՀՀԿ վերնախավին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13626 | 2
Facebook