Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարզերում մշակութային օջախներ գրեթե չկան, եղածներն էլ շատ վատ վիճակում են». Արմեն Ամիրյան

16:45, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Մարզերում մշակութային օջախներ գրեթե չկան, եղածներն էլ շատ վատ վիճակում են». Արմեն Ամիրյան

«Այսօր Հայաստանի Հանրապետության շրջաններում ու մարզերում մշակութային օջախներ գրեթե չկան, եղածներն էլ շատ վատ վիճակում են: Պետք է մշակույթը գնա դեպի մարզեր: Այս առումով 2017-ը բացառիկ տարի ենք հայտարարել: «Մշակութային կանգառ» վերնագրով 426 մշակութային միջոցառում և 100-ից ավելի կինո ցուցադրումներ պետք է լինեն տարբեր մարզերում ու գյուղերում»,- Առաջին ալիքի եթերում ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
     Նախարարի բնորոշմամբ` Երևանն այսօր մշակութային ագրեսիայի է ենթարկվել: «Մի երեկոյի մեջ մենք 5-6 ընտրություն կարող ենք ունենալ մշակութային միջոցառումների, իսկ մարզերում` 0»,- նշել է նա:
     Արմեն Ամիրյանը վստահեցրել է, որ հունվարից մեկնարկող մշակութային ծրագրի շրջանակներում, մարզերում հանդիսատեսն ընդամենը 300 դրամով հնարավորություն կունենա դիտելու Երևանից ժամանած կոլեկտիվների տարբեր ներկայացումներ: Իսկ կինոցուցադրումներն ու համերգները կլինեն բացարձակ անվճար:

2266 | 1
Facebook