Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը՝ դոպինգ-սկանդալի կիզակետում. ռուսական դոպինգը նրա հանձնարարականն է

14:50, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Պուտինը՝ դոպինգ-սկանդալի կիզակետում. ռուսական դոպինգը նրա հանձնարարականն է

Մոսկվայի Հակադոպինգային լաբորատորիայի նախկին նախագահ Գրիգորի Ռոդչենկովը հայտարարել է, որ ինքն է կազմակերպել ռուս մարզիկների՝ Պեկին-2008-ի և Լոնդոն-2012-ի մասնակիցների դոպինգ ընդունելու գործընթացը։ Այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը։

Բրայան Ֆոգելի՝ Ռուսաստանում դոպինգի մասին նկարահանած վավերագրական ֆիլմում Ռոդչենկովը պնդում է, որ Պեկինի օլիմպիական խաղերի 30 մեդալակրի և Լոնդոնի օլիմպիական խաղերի 72 մեդալակիրների առնվազն կեսին դոպինգ է տվել։ Դոպինգ մատակարարելու գործը հեշտանում է, երբ Ռոդչենկովը հայտարարում է. «Ես մաֆիան եմ․․․ Պուտինը գիտի ինձ»։

Բացի այդ, Ռոդչենկովը նշել է, որ անձամբ ծանոթ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում հրամանով ինքն ազատ է արձակվել։ Ազատության դիմաց Պուտինը պահանջել է կազմակերպել դոպինգային համակարգ՝ որպես մեղքերի քավություն։

«Ինչպե՞ս ես դուրս եկա բանտից։ Պուտինն ինձ ազատ արձակեց։ Ինչպե՞ս վերադարձա Սոչի-2014-ի գործունեությանը։ Դա Պուտինի պահանջն էր։ Ես պետք է Սոչին «խորտակեի» դոպինգի մեջ, որպեսզի Ռուսաստանի հավաքականը հաղթանակ տոներ թիմային պայքարում»,- հայտարարել է Ռոդչենկովը։

4702 | 0
Facebook