Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի` բանանի մենաշնորհին վերաբերող հայտարարությանը

15:05, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ՊԵԿ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի` բանանի մենաշնորհին վերաբերող հայտարարությանը
     ԱԺ պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ կապված, որտեղ վերջինն ասել էր, որ «Կարեն Կարապետյանը վեց ամիս է չի կարողանում լուծել մի պրիմիտիվ հարց` կոտրել բանանի մենաշնորհը, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել`
    
տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. «Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:
    
Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»:
4865 | 0
Facebook