Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում

16:05, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
     Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ: «Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը... Ես համոզված եմ, որ անկեղծ ձևով ծնված տողերը կստիպեն ունկնդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,- մի առիթով ասել է Լեոնիդ Ագուտինը:
     Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968-ին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ ու մանկավարժ Լյուդմիլա Ագուտինների ընտանիքում։ Ծնողները երաժշտության նկատմամբ սերը փոխանցել են որդուն: 6 տարեկանում Ագուտինն ընդունվել է երաժշտական դպրոց։ Սովորելուն զուգահեռ նա ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոցի դաշնամուրի դասարանը։ 1992-ին Լեոնիդ Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դարձել է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային, իսկ 1993-ին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթների դափնեկիր։ Լեոնիդ Ագուտինն այսօր Ռուսաստանի ամենապահանջված արտիստներից է, նրա երգերը հիթեր են, իսկ երգիչը համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:

1845 | 0
Facebook