Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանից Հայաստան թռչնագրիպի մուտքը կանխելու նպատակով մի շարք մթերքների ներմուծումն արգելվել է

14:30, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Իրանից Հայաստան թռչնագրիպի մուտքը կանխելու նպատակով մի շարք մթերքների ներմուծումն արգելվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի հանրապետություն կանխելու նպատակով՝ ժամանակավորապես արգելվել է այդ երկրի Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի և Գոլեստան նահանգներից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
     Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը ներմուծված նշված ապրանքների վրա:

2290 | 0
Facebook