Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում՝ «Պանորամա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 45-ամյա տնօրենի դին

12:55, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Երևանում՝ «Պանորամա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 45-ամյա տնօրենի դին
     Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հովսեփյան փողոցի 24/3 շենք, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված շենքի թիվ 52 սենյակում հայտնաբերել են 45-ամյա Տիգրան Կալմախյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և Տ. Կալմախյանը հանկարծամահ է եղել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ դին հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցային համալիրում, որի սեփականատերը հենց մահացածն էր։
     Մանրամասները` սկզբնաղբյուրում:
6887 | 0
Facebook