Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է նկարիչ Զաքար Խաչատրյանը

12:50, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Կյանքից հեռացել է նկարիչ Զաքար Խաչատրյանը
     Կյանքի 92-րդ տարում, Սանկտ-Պետերբուրգում մահացել է ծագումով սիսիանցի հայ նշանավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:
     Նրա կտավներն աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են հանրապետության առաջընթաց կյանքը:
     Նկարիչը ծնվել է 1924թ. Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Սովորել է ծննդավայրի և շրջկենտրոնի դպրոցներում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և ծանր վիրավորվելուց հետո վերադարձել ու սովորել Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում: 1956թ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, ստեղծագործել Երևանում և Սիսիանում: 1960 թվականից կատարելագործվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտ Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում, աշխատել նաև Բորիս Իոգանսոնի հետ: 1962թ. Սիսիանում ստեղծել է մանկական նկարչական ստուդիա, որը հետագայում դարձել է գեղարվեստի դպրոց (1998թ. կոչվել է նրա անունով):
     1967թ. տեղափոխվել է Երևան, ղեկավարել ուսուցիչների վերապատրաստման հանրապետական ինստիտուտի կերպարվեստի կաբինետը, դասավանդել Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, աշխատել ամբիոնի վարիչ, գեղանկարչության ֆակուլտետի դեկան:
     Զախար Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի և կարմիր աստղ շքանշանով, արժանացել պետական բազմաթիվ պարգևների, միջազգային մրցանակների:
Կյանքից հեռացել է նկարիչ Զաքար Խաչատրյանը
Կյանքից հեռացել է նկարիչ Զաքար Խաչատրյանը
Կյանքից հեռացել է նկարիչ Զաքար Խաչատրյանը
Կյանքից հեռացել է նկարիչ Զաքար Խաչատրյանը
2318 | 0
Facebook