Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փորձում ենք քայլ անել առաջ». ռեփեր Արշոն կներկայացնի «Կարմիր խնձոր» երգը

14:35, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Փորձում ենք քայլ անել առաջ». ռեփեր Արշոն կներկայացնի «Կարմիր խնձոր» երգը

««Կարմիր խնձոր» երգը տեսակով նման է Տիմատիի Баклажан երգին, թեթև լսվող ու հիթային գործ է: wDiJI-ի հետ որոշեցի համագործակցել, քանի որ նրա մեջ մեծ պոտենցիալ տեսա, ինձ էլ հետաքրքիր է նման նորությամբ հանդես գալը», - MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեփեր Արշոն, ում խոսքով` համատեղ երգն առաջիկայում պատրաստ կլինի: Նա նշեց, որ հավանաբար տեսահոլովակ էլ կլինի:
     «Մենք փորձում ենք քայլ անել առաջ ու ցույց տալ, որ ռեփն էլ կարող են լսել նույնքան, ինչքան փոփ, էստրադա ու այլ ժանրեր: Առաջիկայում ծրագրեր շատ կան. ռուս արտիստների հետ ելույթներ, տեսահոլովակներ և այլն: Բայց դրա մասին` ոչ հիմա»:
     Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Արշոն ներկայացրել էր զինվոր մասին ձայնագրած երգն ու նշել, որ ասելիքը կուտակվել էր, քանի որ նկատում էր, որ մեր «վերևներն» արժանի չափով չեն գնահատում: Հարցին` երբևէ քաղաքական հարցեր կբարձրաձայնի՞ ռեփի միջոցով, թե՞ ոչ, Արշոն խոստովանել էր. «Եթե ասելիքը կուտակվի ու անարդարությունը չափից շատ լինի, բնականաբար կբարձրաձայնեմ և դա կանեմ շատ հստակ ու հասցեագրված»:

«Փորձում ենք քայլ անել առաջ». Արշոն wDiJI-ի հետ կներկայացնի «Կարմիր խնձոր» երգը
4049 | 0
Facebook