Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատորները կփորձեն արգելել Թրամփին չեղարկել հակառուսական պատժամիջոցները

12:10, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Սենատորները կփորձեն արգելել Թրամփին չեղարկել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ ազդեցիկ սենատորները մտադիր են արգելել նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները: Դրա համար օրինագիծ է նախապատրաստվում: Այս մասին հայտնել է Սենատում փոքրամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը, փոխանցում է ABC-ն:
     ՌԴ հանդեպ պատժամիջոցների մեծ մասը սահմանել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման` կատարողական հրամանների միջոցով, որոնք կարիք չունեն Կոնգրեսի հավանության: Թրամփը նույնատիպ հրամանների միջոցով կարող է չեղարկել պատժամիջոցները` առանց օրենսդրի քննարկմանը ներկայացնելու:
     Շումերի խոսքով` մի շարք սենատորներ դեմ են Թրամփի նման լիազորություներին: Այդ իսկ պատճառով` հաջորդ շաբաթ քննարկման կներկայացվի օրինագիծ, համաձայն որի` պատժամիջոցները չեղարկելու կամ մեղմացնելու մասին նախագահ Թրամփի ցանկացած որոշում պետք է վավերացվի Կոնգրեսի կողմից:

5820 | 0
Facebook