Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայաստանի տարածքում հայտնաբերվել է հնագույն` մոտ 2 միլիոն տարվա հնության կեցավայր

23:35, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Հայաստանի տարածքում հայտնաբերվել է հնագույն` մոտ 2 միլիոն տարվա հնության կեցավայր

Հայաստանի տարածքում հայտնաբերվել է հնագույն մարդկանց կեցավայր, որը մոտավորապես 2 միլիոն տարվա պատմություն ունի: Փորձագետների կարծիքով` սա աշխարհում նմանատիպ հնագույն վայրերից է, որ հայտնի է գիտությանը: Կեցավայրը հայտնաբերվել է ստորին պալեոլիթի ժամանակաշրջանի քարանձավներից մեկի պեղումների ժամանակ, պեղումների հստակ վայրը չի նշվում, գրում է Naked-science-ը:
     Ստորին պալեոլիթը կամ վաղ պալեոլիթը մի ժամանակահատված է մարդկության պատմության ընթացքում, հին քարի դարի վաղ շրջանը։ Սկսվել է պլիոցենի ավարտից հետո՝ 2,5, որոշ հաշվարկներով՝ 3,3-3 միլիոն տարի առաջ։ Ժամանակաշրջանն ավարտվել է 300 000 տարի առաջ, և միայն ստորինպալեոլիթյան մշակույթներից աշելյանն է, որի գտածոները հասցվում են մինչև 100 000 տարի առաջ։
     Ժամանակակից մարդու նախնին՝ հոմո հաբիլիս նախամարդն, սկսել է օգտագործել քարե գործիքներ։ Դրանք համեմատաբար պարզ գործիքներ են եղել, որոնք մշակվել են այլ քարերի օգնությամբ։ Այս դարաշրջանում նախամարդիկ սնվելու համար գործածել են զոհված կենդանիների միս, զբաղվել են բույսերի հավաքչությամբ. որսորդությունը դեռ տարածված չի եղել։
     Ըստ հնագետ Վլադիմնիր Լապշինի` այս կեցավայրը հնագույններից մեկն է իր տեսակով, գիտնականները ընդհանրապես չեն պատկերացրել, որ Անդրկովկասում հնարավոր է նման հնավայր գտնել: Այժմ հնագետները պեղումները շարունակում են Վասիլի Լյուբինի գլխավորությամբ:

6658 | 0
Facebook