Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ». Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 94 տարեկան

13:05, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ». Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 94 տարեկան

Հայ բեմի Չարլի Չապլին. այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանին, ով այսօր կդառնար 94 տարեկան:
     «Շատ էր սիրում երգ լսել, բայց եթե նրան գցեին բանտ և ասեին` «եթե երգես, քեզ բաց կթողնենք», նա այդ չէր կարող անել, որովհետև ոչ մի երգի խոսք չէր հիշում, բայց բավական էր, որ մտներ բեմ, զարմանալի հիշողություն, երգում էր, պարում և մեծ ներշնչանքով»,- այսպես էր հիշում նրան խաղընկերուհին` Սվետլաննա Գրիգորյանը:
     «Դպրոցում սովորել եմ միջակ, վատ, հաճախ եմ «երկուսներ» ստացել: Բայց կներեք, իմ մասին ասում էին … ուսուցիչներս էին ասում` «նա կարող է, բայց չի ուզում. շատ ծույլ է»: Եվ ես, իրո՛ք, չէի ուզում սովորել: Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էր: Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի երեքներով, հինգերը՝ ավելի քիչ»,- պատմել է անվանի դերասանը:

«Ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ». հայ բեմի Չարլի Չապլինն այսօր կդառնար 94 տարեկան
«Ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ». հայ բեմի Չարլի Չապլինն այսօր կդառնար 94 տարեկան

     Կարպ Խաչվանքյանն իր բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: Այնուհետև տեղափոխվել է Երևան և դերասանական գործունեությունը շարունակել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: Նա փայլուն երգել է, պարել, նվագել տարբեր գործիքներ: Թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, սակայն կյանքում ինքն իրեն միշտ համարել է մռայլ ու անհետաքրքիր մարդ:
     «Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ… Պատկերացրեք` ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել»:
«Ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ». հայ բեմի Չարլի Չապլինն այսօր կդառնար 94 տարեկան
«Ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ». հայ բեմի Չարլի Չապլինն այսօր կդառնար 94 տարեկան

2206 | 0
Facebook