Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ինքնավնասում են արել

11:15, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ինքնավնասում են արել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք դատապարտյալ ինքնավնասում է կատարել` չցանկանալով փոխել խուցը:
     Ինքնավնասում իրականացրած դատապարտյալներից մեկը կտրել է կոկորդը, մյուս դանակով հարվածներ է հասցրել որովայնի հատվածում, իսկ երրորդը վնասել է ձեռքը: Դատապարտյալներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանք լրագրողների հետ զրույցում տեղեկացրել են, որ չեն ցանկանում առաջին հարկից տեղափոխվել հինգերորդ հարկ, որտեղ բանտարկված են ցմահ դատապարտյալները:
     Նշենք, որ այսօր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

3145 | 0
Facebook